• hy
  • en

Հայաստանի փաստաբանության 83 ամյակի տոնակատարություն

2005թ.-ի հուլիսի 9-ին Թեքեյան կենտրոնում նշվեց Հայաստանի փաստաբանության 83-ամյակը:

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և ՀՀ Փաստաբանների միության կողմից:

Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի փաստաբանների միությունների փաստաբանները, ներկայացուցիչներ Ազգային ժողովից, այլ հյուրեր և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման պաշտոնական մասը բացեց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, ով կարևորեց միջոցառումը, նշելով, որ փաստաբանական ինստիտուտի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի և միայն անկախ, հզոր և ինքնակառավարվող փաստաբանական ինստիտուտն է ի վիճակի իրականացնել լուրջ բարեփոխումներ արդարադատության համակարգում:

Այնուհետև իրենց ողջյունի խոսքն ասեցին ՀՀ Փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը, փաստաբաններ Ենոք Ազարյանն ու Ռուբեն Սահակյանը, ինչպես նաև Ազգային Ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաները հրավիրվեցին ավելի անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում օգտվելու հյուրասիրությունից և քննարկելու իրենց հուզող հարցերը:

Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ միջոցառումը կդառնա ավանդույթ և մոտ ապագայում ավելի մեծ շուքով կնշվի Փաստաբանության 85-ամյա հոբելյանը:

Միջոցառումը լուսաբանեցին «Հ1», «Արմնյուզ», «Արմենիա», «ԱՐ», «Երևան», «Կենտրոն», «Պրոմեթևս» հեռուստաընկերությունները, Հայաստանի հանրային ռադիոն և «Իրավունք» թերթը: