• hy
  • en
  • ru

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը հայտարարում է 2014 թվականի ընդունելություն

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցին կարող են դիմել Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:

Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեով [email protected]:

ԵԻԱԴ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`

  1. Սահմանված ձևի լրացված դիմումը:
  2. Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
  3. Հետաքրքրության նամակ, մինչև 300 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ԵԻԱԴ-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԻԱԴ-ից):
  4. Ուսանողական տոմսերի, դիպլոմների պատճեները:
  5. Անձնագրի պատճեն:

ԵԻԱԴ-ը անցկացվելու է 2014 թվականի հուլիսի 14-18-ը ներառյալ, Աղվերանում «Արթուր Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝

  1. Ճանապարհածախսը Երևանից դեպի Աղվերան, և Աղվերանից վերադարձ դեպի Երևան:
  2. Հյուրանոցում ապրելու ծախսերը:
  3. 3 անգամյա սնունդը /նախաճաշ, ճաշ, ընթրիք/:
  4. Դասընթացի հետ կապված նյութերը:

Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու ԵԻԱԴ-ին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել նախկինում ուղարկված փաստաթղթերի բնօրինակները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, կամ այցելել http://lawfoundation.am ինտերնետային կայքը:

Եվրոպական դպրոցի կազմակերպիչներն են՝
Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

Դիմումի ձևը հասանելի է այստեղ:

2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ: