• hy
  • en
  • ru

Հանդիպում ՄԻՀ գերմանական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 2-ին Հայաստանի Իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը հյուրընկալեց իր գերմանական գործընկեր՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին և Հիմնադրամի հայաստանյան համակարգող Նելլի Թումասյանին:

ՀԻՀ-ն ՄԻՀ գերմանական հիմնադրամի հետ իր համագործակցությունը դեռևս սկսել է 2011 թվականից իրականացնելով մի շարք ծրագրեր՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, առևտային արբիտրաժի զարգացմանը և այլընտրանքային կրթության կազմակերպմանը Հայաստանում:

Այս անգամ հյուրերի հետ հանդիպման հիմնական թեման էր Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի վերաեբրյալ հարցերը: Քննարկվեցին նաև ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա համագործակցության հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը՝ ՀԵԻԱ-ի և գերմանական գործընկերոջ հետ համատեղ հուլիսի 14-18-ը ներառյալ Աղվերանում կազմակերպում են Եվրոպական իրավունքի ամառային դպրոց, որը թվով երկրորդն է: Հայտերի ընդունման ժամկետն արդեն ավարտվել է, և ներկայումս կազմակերպիչները ձեռնամուխ են եղել մասնակիցների ընտրության դժվարին գործին:

2013 թվականի Եվրոպական իրավունքի առաջին ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ: