• hy
  • en
  • ru

ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատների ընդունելիության չափանիշները. մասնագիտական քննարկում

Սույն թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (այսուհետև` տեքստում ՀԵԻԱ) և Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի համագործակցության շրջանակներում ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի ուսուցումների սրահում Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի շրջանավարտների համար կազմակերպվել էր սեմինար` «ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատների ընդունելիության չափանիշները և պայմանները» խորագրով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵԻԱ-ի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը, ով կարևորեց Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի շարունակականության ապահովման շրջանակներում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի համակարգող/քարտուղար, փաստաբան (սոլիսիթր) Թենի Շահիանին, ով ներկայացրեց ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատների ընդունելիության չափանիշները և պատասխանեց մասնակիցների հարցերին:

Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան սուրճի սեղանի շուրջ շարունակել մասնագիտական քննարկումները: