• hy
  • en
  • ru

Հայտարարություն

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ հայտարարում է «2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» միջազգային մրցույթի հայաստանյան մրցափուլի սկիզբը:

Մրցույթը կանցկացվի 2 մրցափուլով` ազգային և միջազգային: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը 2008թ.-ի ապրիլի 6-12-ը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք «2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին:

Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի` 2-5 ուսանողներից կազմված թիմերը:

Մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը` Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, էլեկտրոնային տարբերակով կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից:

Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաjի կենտրոնական գրասենյակից` մրցույթի ազգային կազմակերպիչ Արփինե Եղիկյանից (էլ. փոստ` [email protected] ), հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 54 01 99, 58 02 99, իսկ ՀՀ մարզերում մրցույթի մասին տեղեկություն կարելի է ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարզային գրասենյակներից.

  • Սյունիքի մարզային գրասենյակ
    Հասցե` Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72, հեռ. (+374 285) 62511 , է. փոստ` [email protected]
  • Գեղարքունիքի մարզային գրասենյակ
    Հասցե` Գավառ, Գրիգոր Լուսավորիչի 36, 4-րդ հարկ, հեռ: (+374 264) 25503, է. փոստ` [email protected]
  • Լոռու մարզային գրասենյակ
    Հասցե` Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1, հեռ: (+374 322) 22317, է. փոստ` [email protected]
  • Շիրակի մարզային գրասենյակ
    Հասցե` Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն.2, հեռ (+374 312) 23812, Է. փոստ` [email protected]:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2007թ. նոյեմբերի 25-ն է: