• hy

Մեր ջեսափականները կհանդիպեն ԱՄՆ հայ համայնքի հետ

«2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի  հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի թիմը սույն թվականի ապրիլի 6-12-ը կմասնակցի մրցույթի միջազգային մրցափուլին, որը կանցկացվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:

Մրցույթի միջազգային մրցափուլի ընթացքում թիմը հյուրընկալվելու է Ամերիկայի հայ իրավաբանանների միության անդամ, Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամ պրն Ռոբերտ Ռումյանի տանը: Մրցույթի ավարտից հետո տեր և տիկին Ռոբերտ և Մարո Ռումյաննների կողմից կազմակերպվելու է ընթրիք՝ «2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին  Հայաստանը ներկայացնող թիմին հայ համայնքին ներկայացնելու համար:

Մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչների և բոլոր ջեսափականների անունից թիմին մաղթում ենք հաջողություն՝ այս հեղինակավոր մրցույթում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և բարձր արդյունքներով հայրենիք վերադառնալու համար: