• hy

Սահմանադրական բարեփոխումները աշակերտների աչքերով

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը «Ապագան Քոնն է» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Սովորենք ժողովրդավարություն» խորագրով միջոցառման մասնակից աշակերտների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Սահմանադրական բարեփոխումները աշակերտների աչքերով» խորագրով:

Մրցույթի հիմնական նպատակն էր խրախուսել և բարձրացնել աշակերտների գիտելիքների մակարդակը, լսել նոր գաղափարներ և լուծումներ մեր ապագա սերնդի կողմից: Սահմանված ժամկետում աշակերտները կազմակերպիչներին ներկայացրեցին 5 գրավոր զեկույց 6 հեղինակների կողմից, որոնցում նրանք փորձել էին ներկայացնել սահմանադրական բարեփոխումները համեմատական վերլուծության կարգով, վեր հանել ըստ իրենց օրենսդրական դաշտում առկա խնդիրները և բացթողումները՝ առաջարկելով իրենց յուրօրինակ լուծումները:

Ամփոփելով արդյունքները՝ 04.04.2008թ.-ին Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում Հայաստանի իրավաբանական հիմնադրամի ներկայացուցիչ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանի կողմից հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում աշակերտներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր և մրցանակներ: