• hy
  • en
  • ru

2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը բացված է

Մրցույթի թեման, պաշտոնական կանոնները, պաշտոնական կանոնների փոփոխությունները և միջազգային մրցափուլի ժամանակացույցը տեղադրված են Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ-կայքում: Շուտով կհրապարակվեն նաև հայաստանյան մրցափուլի ժամանակացույցը և ազգային կանոնները:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող թիմերը կարող են մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչներին ներկայացնել հայտ՝ ներկայացնելով թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին և թիմի անդամների ու մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստ)՝ ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2 հասցեով:

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2008 նոյեմբերի 23-ի, երեկոյան 18։00։