• hy
  • en

Սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկման քարոզարշավ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիմնադրված սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկության թվով 8 հասարակական կենտրոնները 2005 թվականի նոյեմբերի 1-ից քաղաքացիներին տրամադրեցին անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Քարոզարշավի ընթացքում անվճար իրավաբանական ծառայություններից օգտվեցին 1000-ից ավել քաղաքացիներ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում առնչվում էին ՀՀ Նախագահի և Ազգային Ժողովի լիազորություններին, դատական համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավորապես Երևանի կարգավիճակին, երկքաղաքացիությանը և այլն:

Սահմանադրական փոփոխությունների իրավական իրազեկման քարոզարշավի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն կարող եք ստանալ քարոզարշավի պաշտոնական վեբ կայքից: