Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը կազմակերպում են թվով 4-րդ հանրապետական գիտաժողովը «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններ: Հայտերն ընդունվում են մինչև 2007թ.-ի նոյեմբերի 7-ը, ժամը 17-ը: Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2007 թ.-ի դեկտեմբերի 5-ին Երևան հյուրանոցում:
Ցանկացողները կարող են դիմել կազմկոմիտեին հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն. 2, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99:
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմսի պատճենը և գրանցվեն՝ լրացնելով գրանցման թերթիկը: