Այցեքարտ

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են.

  • նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը,
  • նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ իրավաբանական ներուժի համախմբմանը,
  • նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը,
  • աջակցել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, բարձրագույն կրթական հաստատություններում բարեխղճության (ինթեգրիթի) սկզբունքների ներդրմանը և կիրառմանը,
  • օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և հակակոռուպցիոն դասընթացների մոդուլների ներդրմանը: