Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան շնորհավորում է 2008թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերի մասնակից բոլոր թիմերին։
Այս տարի մրցույթին մասնակցեցին 77 երկրների 110 թիմ, որոնցից 97-ը՝ մրցող, 11-ը՝ ցուցադրական և 2-ը՝ դիտորդ թիմեր։
2008թ.-ի մրցույթի լավագույն արդյունքները հետևյալն են.
Աշխարհի գավաթակիր՝
Քեյս Ուսթերն Րիզըրվ համալսարանի իրավունքի դպրոց (ԱՄՆ),
Երկրորդ մրցանակակիր՝
Նոր Հարավային Ուելսի համալսարան (Ավստրալիա),
Եզրափակիչ հանդիպման լավագույն բանախոս՝
Մարգո Դեյ՝ Քեյս Ուեսթերն Րիզըրվ համալսարանի իրավունքի դպրոց (ԱՄՆ),
Նախնական մրցափուլերի լավագույն հայցադիմում՝
Աթենեո դե Մանիլայի համալսարան (Ֆիլիպիններ),
Նախնական մրցափուլերի լավագույն բանախոս՝
Ֆաթիմա Ալ-Խոի՝ Լոնդոնի քոլեջ համալսարան (Միացյալ Թագավորություն),
«Ջեսափի ոգի» մրցանակ՝
Նամիբիայի համալսարան (Նամիբիա)։
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին այս տարվա մրցույթի հաջող անցկացմանը՝ հովանավորներին, ազգային կազմակերպիչներին, մարզիչներին, դատավորներին, դատավորների օգնականներին, ԻՈՒՄԱ-ի անդամ ուսանողներին և բոլոր կամավորներին։
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան շնորհավորում է 2008թ.-ի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի Շերմանի և Սթերլինգի միջազգային մրցափուլերում Հայաստանը ներկայացնող Երևանի պետական համալսարանի թիմին։