Նախորդ տարի Ջեսափի անվան մրցույթի հայաստանյան մրցափուլում սկիզբ դրվեց նոր երևույթի. մասնակից թիմերի համար մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչների կողմից սահմանվեցին երեք անվանակարգեր՝ «Ջեսափի ոգի», «Ամենատոկուն թիմ» և «Տարվա հայտնություն»։
«2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում «Ջեսափի ոգի» անվանակարգին արժանացել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը ներկայացնող թիմը՝ որպես մրցույթի ոչ սկսնակ և մրցույթի ոգին կրող մասնակցի, «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող թիմը՝ որպես մրցույթին առաջին անգամ մասնակցող և բավականին բարձր ցուցանիշներ ցուցաբերած թիմի, իսկ «Ամենատոկուն թիմ» անվանակարգին արժանացել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող թիմը՝ որպես մրցույթի սկսնակ, սակայն մրցակցությունից չխուսափող թիմի։