Հայտարարություն

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը կազմակերպում են թվով 6-րդ հանրապետական գիտաժողովը «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով:

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողները, ինչպես նաև երիտասարդ իրավաբաններ:

Հայտերն ընդունվում են մինչև 2009թ.-ի հոկտեմբերի 27-ը, ժամը 17-ը:

Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2009 թ.-ի նոյեմբերի 27-ին ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում:

Ցանկացողները կարող են դիմել կազմկոմիտեին հետևյալ հասցեով` Նալբանդյան 7, բն. 2, ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակ:

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  կարող  եք զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմսի պատճենը և գրանցվեն՝ լրացնելով գրանցման թերթիկը: