Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին:
Հիմնադրամի հիմնական նպատակներն են.
- նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը,
- նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը և համագործակցությանը, հայ իրավաբանական ներուժի համախմբմանը,
- նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը,
- աջակցել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, բարձրագույն կրթական հաստատություններում բարեխղճության (ինթեգրիթի) սկզբունքների ներդրմանը և կիրառմանը,
- օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և հակակոռուպցիոն դասընթացների մոդուլների ներդրմանը: