Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իրավաբան ուսանողների համար կազմակերպում են «Փաստաբանություն. Ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 10-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը: Գիտաժողովի այս տարվա խորագիրն է. «Իրավաբանական ընկերություններ. Հայաստանի և արտասահմանի փորձը, զարգացման միտումները»: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր իրավաբանական բուհ-երի և բուհ-երի իրավաբանական ֆակուլտետների 2-րդ և բարձր կուրսերի ուսանողները:
Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի նոյեմբերի 22-ը, ժամը 17.00-ը:
Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2013թ.-ի դեկտեմբերի 20-ին:
Ցանկացողները կարող են դիմել կազմակերպիչներին հետևյալ հասցեով` նալբանդյան 7, գրասենյակ 2, ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, կամ այցելել www.ayla.am ինտենետային կայքը: Գիտաժողովի ինֆորմացիոն գործընկերն է iravaban.net-ը:
Գիտաժողովի հաղթողին սպասվում են արժեքավոր նվերներ: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս և գրանցվեն՝ լրացնելով գրանցման թերթիկը: