
Սահմանված ժամանակահատվածում մինչև 2008թ.-ի նոյեմբերի 14-ը ՀՀ իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից նախօրոք գրանցված 50 ուսանողներից գիտաժողովի կազմակերպչին գրավոր զեկույց են ներկայացրել 22 ուսանողներ: Մասնակիցների գրավոր զեկույցները 2008թ.-ի նոյեմբերի 17-ին ուղարկվել են համապատասխան մասնագետներից կազմված դատավորների խմբին: Lավագույն զեկույցների հեղինակները 2008թ.-ի նոյեմբերի 27-ին կմասնակցեն գիտաժողովի բանավոր փուլին: