Խորին վրդովմունքով ընդունեցինք հայտնի լրագրողի դեմ իրագործված բռնությունը

Այս արարքը մեկ անգամ ևս փաստում է, որ մեզանում լրջորեն վտանգված է ազատ խոսքն ու հրապարակայնությունը, որոնք կոնկրետ երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներ են: Վստահ ենք, որ սա մարտահրավեր է նաև մեր պետությանը, իրավապահ մարմիններին, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիների ազատ արտահայտվելու և առահասարակ կյանքի իրավունքը:

Դատապարտելով «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ իրագործված այս ստորացուցիչ արարքը, միաժամանակ հույս ենք հայտնում, որ դեպքը արագ կբացահայտվի և բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ: Կարծում ենք միայն այս դեպքում հնարավոր կլինի հանրությանը մատուցել արդարադատության իրական, օրինակելի նախադեպ:

Ազատ խոսքն ու բազմակարծությունը մեր երկրում այլընտրանք չունեն:

  1. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
  2. «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
  3. «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպություն
  4. «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպություն
  5. Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա
  6. «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
  7. «Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպություն
  8. «Հասարակական քարոզչություն» հասարակական կազմակերպություն
  9. «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպություն
  10. Հայաստանի իրավաբանական հիմնադրամ
  11. «Խաչակիր» մշակութային հասարակական կազմակերպություն
  12. «Հայ գերմանական ընկերություն» հասարակական կազմակերպություն
  13. «Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն
  14. Փոքր և միջին բիզնեսի զարգացման հինադրամ
  15. «Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
  16. Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ
  17. «Գոյատևում» բարեգործական հասարակական կազմակերպություն
  18. «Գործուն մասնակցության աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն
  19. «Ինտեգրացիայի և ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպություն
  20. «Զարթոնք 89» հասարակական կազմակերպություն
  21. «Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
  22. «Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպություն
  23. «Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական ուսուցողական կենտրոն» հասարակական կազմակերպություն
  24. «ՏԻԳՐԻՍ» քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն
  25. «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամ
  26. «Հայկական մեդիա խումբ տեղեկատվական և իրավական կենտրոն» հասարակական կազմակերպություն
  27. «Մուղնի» հասարակական կազմակերպություն: