
Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, 2009թ.-ի փետրվարի 7-ին, ժամը 10.00-15.30 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն նախնական երեք մրցափուլերը, իսկ փետրվարի 8-ին, ժամը 10.00-13.30 ընկած ժամանակահատվածում՝ չորրորդ նախնական և կիսաեզրափակիչ մրցափուլերը։ Մրցույթի եզրափակիչ մրցափուլը տեղի կունենա ՀՀ Վճռաբեկ դատարանում փետրվարի 8-ին, ժամը 15.00-14.30-ը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը։
Փետրվարի 2-ին մրցույթի մասնակից թիմերի միջև անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում պարզ դարձան թիմերի այն զույգերը, որոնք պետք է մրցեն չորս նախնական մրցափուլերի ընթացքում: