Եվրոպական իրավունքի ամառային դպրոցին կարող են դիմել Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:
Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեով [email protected]: ԵԻԱԴ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
1. Սահմանված ձևի լրացված դիմումը:
2. Ինքնակենսագրություն հայերեն, գերմաներենը ցանկալի է:
3. Հետաքրքրության նամակ, 450-500 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ԵԻԱԴ-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԻԱԴ-ից):
4. Ուսանողական տոմսերի, դիպլոմների պատճեները:
5. Անձնագրի պատճեն:
ԵԻԱԴ-ը անկացվելու է 2013 թվականի հուլիսի 08-12-ը ներառյալ, Աղվերանում «Արթուր Ռեզորթ» հյուրանոցային համալիրում: ԵԻԱԴ-ը հոգում է մասնակիցների՝
1. Ճանապարհածախսը Երևանից դեպի Աղվերան, և Աղվերանից վերադարձ դեպի Երևան:
2. Հյուրանոցում ապրելու ծախսերը:
3. 3 անգամյա սնունդը /նախաճաշ, ճաշ, ընթրիք/:
4. Դասընթացի հետ կապված նյութերը:
Հայտերն ընդունվում են մինչև 2013 թվականի հունիսի 25-ը:
Մասնակիցնրի ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու ԵԻԱԴ-ին: Երկորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:
Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել նախկինում ուղարկված փաստաթղթերի բնօրինակները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, կամ այցելել http://lawfoundation.am/arm/home.php ինտերնետային կայքը: Եվրոպական դպրոցի կազմակերպիչներն են՝ Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը:
Դիմումի ձևը հասանելի է այստեղ: