Եվրոպական իրավունքի առաջին ամառային դպրոցը իր շրջանավարտների համար նախաձեռնել է հանդիպումների շարք ԵՄ երկրների դեսպանների, հայ և միջազգային դիվանագետների և իրավաբանների, պետական և հասարակական գործիչների հետ: Առաջին հանդիպումը կայացավ 2014 թվականի հունիսի 3-ին Հայաստանում Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկայի հետ:
Եվրոպական իրավունքի առաջին ամառային դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեցան անձամբ ներկայացնել իրենց հարցերը հյուրին, հետաքրքրվեցին երկու երկրների միջև առկա համգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին:
Հանդիպումների շարքը կազմակերպվում է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության» hանձնաժողովի աջակցությամբ: