Ավարտվեց եվրոպական իրավունքի ամառային դպրոցի չորրորդ օրը

Եվրոպական իրավունքի երկրորդ ամառային դպրոցի 4-րդ օրվա առաջին դասախոսությունը նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող հայցի ձևակերպմանը:

Գերմանացի դասախոս Միխաելա Վիթթինգերը և փաստաբան Միխաել Քլայնե-Կոզակը մանրամասն խոսեցին թեմայի շուրջ, պատասխանեցին մասնակիցների հարցերին, դրան հաջորդեց թեմայի վերաբերյալ գործնական աշխատանքը:

Օրվա երկրորդ կեսին խոսվեց ՄԻԵԿ հոդված 6-ի` արդար դատավարության իրավունքի և ՄԻԵԿ հոդված 10-ի` արտահայտվելու իրավունքի մասին: Այդ թեմայով ևս դպրոցի մասնակիցները կատարեցին գործնական աշխատանք և ներկայացրեցին աշխատանքի արդյունքները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամները ներկայացրել են նաև բաժանմունքի գործունեությունը:

Օրվա դասախոսությունների ավարտից հետո մեկնարկել է մարզական միջոցառումների շարքը: