
5 օր տևած Եվրոպական իրավունքի ամառային երկրորդ դպրոցն այսօր ավարտվեց: Ըստ օրակարգի` մասնակիցները հնարավորություն ունեցան շարունակելու երեկ սկսված ՄԻԵԿ 6-րդ և 10-րդ հոդվածների շուրջ քննարկումները, կատարել գործնական աշխատանքներ: Դպրոցի փակման ժամանակ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
Հիշեցնենք, որ դպրոցի կազմակերպիչներն էին Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, ՀայաստանիիԻրավաբանական հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: