Այս արարքը մեկ անգամ ևս փաստում է, որ մեզանում լրջորեն վտանգված է ազատ խոսքն ու հրապարակայնությունը, որոնք կոնկրետ երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներ են: Վստահ ենք, որ սա մարտահրավեր է նաև մեր պետությանը, իրավապահ մարմիններին, որոնք կոչված են պաշտպանելու քաղաքացիների ազատ արտահայտվելու և առահասարակ կյանքի իրավունքը:
Դատապարտելով «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ իրագործված այս ստորացուցիչ արարքը, միաժամանակ հույս ենք հայտնում, որ դեպքը արագ կբացահայտվի և բոլոր մեղավորները կստանան արժանի պատիժ: Կարծում ենք միայն այս դեպքում հնարավոր կլինի հանրությանը մատուցել արդարադատության իրական, օրինակելի նախադեպ:
Ազատ խոսքն ու բազմակարծությունը մեր երկրում այլընտրանք չունեն:
- «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
- «Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա հասարակական կազմակերպություն
- «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպություն
- «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպություն
- Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիա
- «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
- «Հավաստի տեղեկատվության քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպություն
- «Հասարակական քարոզչություն» հասարակական կազմակերպություն
- «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպություն
- Հայաստանի իրավաբանական հիմնադրամ
- «Խաչակիր» մշակութային հասարակական կազմակերպություն
- «Հայ գերմանական ընկերություն» հասարակական կազմակերպություն
- «Պրոգրես» սոցիալական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն
- Փոքր և միջին բիզնեսի զարգացման հինադրամ
- «Օտարերկրյա ներդրումների և համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
- Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամ
- «Գոյատևում» բարեգործական հասարակական կազմակերպություն
- «Գործուն մասնակցության աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն
- «Ինտեգրացիայի և ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպություն
- «Զարթոնք 89» հասարակական կազմակերպություն
- «Արդիական տեխնոլոգիաների մասնագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
- «Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպություն
- «Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական ուսուցողական կենտրոն» հասարակական կազմակերպություն
- «ՏԻԳՐԻՍ» քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն
- «Հյուման Դիգնիթի ընդ Փիս» հիմնադրամ
- «Հայկական մեդիա խումբ տեղեկատվական և իրավական կենտրոն» հասարակական կազմակերպություն
- «Մուղնի» հասարակական կազմակերպություն: