• hy
  • en
  • ru

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը հայտարարում է 2015 թվականի ընդունելություն

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցին կարող են դիմել Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:

Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեներով [email protected] և  [email protected]:

ԵԻԱԴ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`

  1. Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
  2. Հետաքրքրության նամակ, մինչև 300 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ԵԻԱԴ-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԻԱԴ-ից):

ԵԻԱԴ-ը անցկացվելու է 2015 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ, Աղվերանում «Արթուր Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝

  1. Ճանապարհածախսը Երևանից դեպի Աղվերան, և Աղվերանից վերադարձ դեպի Երևան:
  2. Հյուրանոցում ապրելու ծախսերը:
  3. 3 անգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ, ընթրիք):
  4. Դասընթացի հետ կապված նյութերը:

Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի սեպտեմբերի 11-ը:

Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու ԵԻԱԴ-ին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Նախորդ տարիներին այս դպրոցին մասնակցած քաղաքացիների դիմումները չեն դիտարկվի։

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 565235, 54-01-99 կամ այցելել http://lawfoundation.am ինտերնետային կայքը:

Եվրոպական դպրոցի կազմակերպիչներն են՝

Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2014 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը` այստեղ: