Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը իր շրջանավարտների համար նախաձեռնել է հանդիպումների շարք ԵՄ երկրների դեսպանների, հայ և միջազգային դիվանագետների և իրավաբանների, պետական և հասարակական գործիչների հետ: Հերթական հանդիպումը կայացավ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան հյուպատոսական ծառայության ղեկավար տիկին Դովիլե Սուրվիլայթեյի հետ:
Տիկին Սուրվիլայթեն ներկայացրեց Լիտվայում տեղի ունեցած զարգացումները և իրականացված բարեփոխումները Եվրոպական Միությանը անդամակցելուց հետո: Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի շրջանավարտները հնարավորություն ունեցան անձամբ ներկայացնել իրենց հարցերը հյուրին, հետաքրքրվեցին Հայաստանի և Լիտվայի միջև առկա համգործակցության և դրա զարգացման հեռանկարների մասին, ինչպես նաև այն բացասական և դրական հետևանքները, որոնք առաջ եկան եվրոինտեգրման գործընթացներում:
Հանդիպումների շարքը կազմակերպվում է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի «Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության» hանձնաժողովի աջակցությամբ: